Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

BMW մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում բախվել է սյանը․ կա տուժած

BMW մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում բախվել է սյանը․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 5-ին, ժամը 23:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2003 թ.), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկակարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

a1.jpg (315 KB)

a2.jpg (313 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]